Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Խուլերն ընկալում են աշխարհն այնպես, ինչպես կա

Խուլերն ընկալում են աշխարհն այնպես, ինչպես կա

Սեպտեմբերի 28-ը խուլերի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում խուլերի խնդիրները, դրանց լուծման ուղիները.
Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակն է հանրապետությունում, որտեղ սովորում է 156 երեխա տարբեր մարզերից և Արցախից: Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, կրթահամալիրն իրականացնում է կրթական, դաստիարակչական և մասնագիտական ծրագրեր. «Գործում է նախապատրաստականից մինչև ավագ դպրոց և ունենք բավարար հարմարություններ: Մեզ մոտ սովորող երեխաները ստանում են միջնակարգ կրթություն և 5 մասնագիտություն` գորգագործություն, վարսավիրություն, կոշկակարություն, կարուձև, հարսանեկան պարագաների պատրաստում»:

Այսօր մեր հանրապետությունում առկա ամենամեծ խնդիրները, ըստ բանախոսների, լսողության խանգարումներ ունեցող երեխաների` բուհերի ընդունելության և միասնական քննություններին մասնակցությունն է և պրոֆեսիոնալ թարգմանիչների սակավությունը:

Տնօրենը նշեց, որ քննություններում հավելյալ մարդու ներկայությունն արգելվում է, ինչը խնդիրներ է ստեղծում խուլ երեխաների համար. «Նրանց թարգմանիչ է պետք, այլապես ինչպե՞ս հասկանան, թե ինչ է կատարվում քննասենյակում»:

Ասուլիսին ներկա ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը նկատեց, որ երկրում չկան բավարար քանակով թարգմանիչներ:

Ֆինլանդիան 1995թ-ին պաշտոնապես ճանաչել է ժեստերի լեզուն: Տիկին Զուբեյդան նշեց, որ ժեստերի լեզուն խուլ մարդկանց մայրենի լեզուն է և համարժեք` բոլոր մյուս լեզուներին. «Նրանք ընկալում են աչքերով, կյանքն, ինչպես կա: Իրականում մենք բոլորս ենք տիրապետում ենք ժեստերի լեզվին, պարզապես դա չենք գիտակցում»:

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցն իր վրա է վերցրել նաև այդ առաքելությունը:

Ա. Ավետիսյանը նշեց, որ դպրոցում իրականացվում է նաև ժեստերի լեզվի ուսուցման դասընթացներ, ինչպես ծնողների, այնպես էլ առողջապահության աշխատակիցների, իսկ մոտ ապագայում էլ ներքին գործերի աշխատակիցների համար.

«Եվ վերջապես այդ լեզուն կարող է սովորել հասարակության յուրաքանչյուր անդամ, ինչպես օրինակ` օտար լեզուն»:

 


Խուլերի և համրերի միջազգային օրը հաստատվել է 1951թ-ին` ի պատիվ խուլերի և համրերի Միջազգային ֆեդերացիայի հիմնադրման: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ լսողության խանգարումներով տառապում է յուրաքանչյուր 9-րդ մարդը:
Լսողությունը կորուստը` որևէ հիվանդության, վնասվածքի կամ բնածին արատների արդյունք է:

Աշխարհում կա 2500 լեզու, սակայն կա շփման մեկ լեզու, որը տարեցտարի ավելի է հետաքրքրում գիտնականներին: Դա ժեստերի լեզուն է:

Խուլ և համրերի ֆեդերացիան 50-ականներին մշակեց Ժեստունոն` ժեստերի համակարգը: Աբբատ դե Լ`Էպեն առաջինն էր, որ Ֆրանսիայում 1760թ-ին հիմնադրեց Խուլերի և համրերի փարիզյան ինստիտուտը:

Ինչպես «calend.ru» կայքն է նկատում, սուտ է այն առասպելը, թե լսողությունից զուրկ մարդիկ ինքնամփոփ ու չշփվող են: Այստեղ հարկ է հիշել, որ աշխարհում շատ հայտնի ու տաղանդավոր մարդիկ են զրկված եղել լսելու շնորհից:

Վերածննդի դարածարջանի պոետ Պիեռ դե Ռոնսարը, որին անվանում էին «ֆրանսիական պոետների արքայազն», նաև հիանալի պարում էր:
Լսողության խանգարումներ ունեին «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահռչակ գործի հեղինակ Վիկտոր Հյուգոն, կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենը, իտալացի նկարիչ Անտոնիո Ստանյոլին, ինչպես նաև գրող Ժան Ժակ Ռուսսոն:

 

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ